Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:00 11-02-2025

Տուգանքս կջրե՞ք. անպատասխանատու ընտրողը հույսի աղբյուր է դառնում

ՔՊ-ական իշխանությունների վերջին նախաձեռնությունները, մասնավորապես՝ Երևանի տրանսպորտի թանկացումը, հարկային խստացումները, ժողովրդահաճո չեն։ Հանրային ընդվզումները, ցույցերը, գործադուլները ժողովրդի դժգոհության վկայություններն են։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ՔՊ վարկանիշը ընկնելու է, և 2026-ի ԱԺ ընտրությունների ժամանակ պարտվելու հավանականությունն աճելու է։

Ինչի՞ վրա է ՔՊ հույսը, ովքե՞ր են լրացնելու ՔՊ-ից երես թեքածների տեղը։

Խնդրի հիմնական շահառուն ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։ Օրեր առաջ նա ցուցադրաբար երթևեկում էր տրանսպորտով, այդ ամենը նկարահանելով, տեսանյութեր հրապարակելով և գրառումներ անելով, թե սովորական քաղաքացիների հոգսերով ու խնդիրներով է հետաքրքրվում, փորձում հասկանալ ու լուծումներ գտնել։

Այս թեմայով գրառումներից մեկում նա պատմում է հետևյալը. «Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք: … Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաև պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը: Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու և կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով»:

Սա արդեն լուրջ նախաձեռնության նախերգանք է։ Չվճարված տուգանքներ ունեն ոչ միայն տաքսու վարորդները, այլև բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանց մի մասը սկզբունքորեն չի վճարում այն տուգանքները, որոնք համարում է ապօրինի, անարդար, անհիմն։ Մի մասն էլ անպատասխանատու են, պարզապես չեն վճարում։ Ենթադրելի է, որ ՔՊ-ի հույսը հենց այս անպատասխանատու մարդկանց զանգվածն է։

Եվ այս պատճառով էլ Փաշինյանը բարձրացնում է տաքսու վարորդի խնդիրը, որի հետ ծանոթացել է ոչ թե տաքսու մեջ, այլ ավտոբուսի կանգառում։ Զարմանալի է, թե ինչու տաքսու վարորդի և վարչապետի այս հետաքրքիր զրույցը չեն տեսագրել։ Եվ անկախ այն բանից՝ այս պատմությունն իրական է, թե հորինված, շարունակություն է ունենալու, և Փաշինյանը, հանձնարարելու է մշակել անհույս տուգանքների մասին նախագիծ, ինչպես ակնարկել է հիշյալ գրառման մեջ։

Արդյունքում՝ հասարակության անպատասխանատու զանգվածը կփորձի օգտվել յուրօրինակ համաներումից։ Ինչպես անհույս վարկերը, այնպես էլ անհույս տուգանքերը ներելու հստակ պահանջներ են սահմանվելու։ Սակայն մտավախություն կա, որ այս «ջրումը» ևս կիրառելու են ընտրություններից առաջ և հիմնականում նրանց նկատմամբ, որոնք կցանկանան ՔՊ-ին ընտրել։

Պարզ ասած՝ տուգանքները «ջրելու» միջոցով ՔՊ-ն նոր սոցիալական հենարան ձեռք կբերի։ Մոտավոր հաշվարկներով՝ անհույս վարկերն ու անհույս տուգանքները «ջրելով», ՔՊ-ն մի քանի 100 հազար ձայն կարող է գեներացնել։ Վատն այն է, որ այսպիսով ուղղակի խրախուսվում է անպատասխանատվությունը, պարտքը վճարելուց խուսափելը։ Իսկ ՔՊ-ի շնորհիվ իրենց տուգանքները «ջրած» ու ՔՊ-ին պարտք մնացած մարդիկ էլ կարող են մտքում ծիծաղել և՛ պարտաճանաչ վճարողների վրա, որոնք գիտակցաբար վճարում են տուգանքները, և՛ սկզբունքային քաղաքացիների վրա, որոնք գումար, ջանք ու ժամանակ են ծախսում դատարաններում անհիմն, անարդար տոգանքները բեկանելու համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան