Ներքին 6 ամիս առաջ - 09:43 25-02-2026

Չկողմնորոշված ընտրողը կանգնելու է բարդ ընտրության առաջ. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Արդեն ուրվագծվում է. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հիմնական ուժերը լինելու են երկուսը.

ա/ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը,
բ/ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը:

Բնականաբար, ընտրություններին կմասնակցեն շատ ավելի ուժեր, բայց, կարծում եմ, գործող իշխանություններին հիմնական մարտահրավերը նետելու է Սամվել Կարապետյանը:

Ուրվագծվում է նաև հիմնական կետերից մեկը, որ միմյանց դեմ օգտագործելու են այս երկու ուժերը:

ա/ Փաշինյանն ու թիմը Սամվել Կարապետյանին ներկայացնում են և շարունակելու են ներկայացնել նախկինների գործընկեր՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ, որոնց հետևում Ռուսաստանն ու Վլադիմիր Պուտիննն են: Իհարկե, Փաշինյանը Պուտինի անունը չի տալու:

բ/ Կարապետյանն ու թիմը Փաշինյանին ու ՔՊ-ին ներկայացնում և ներկայացնելու են որպես Ադրբեջանի և Թուրքիայի համար ցանկալի քաղաքական ուժ, որը կատարում է Ալիևի բոլոր պահանջները, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելը:

Մի կողմ եմ թողնում, թե երկու կողմերից հնչող նման պնդումները որքանով են մոտ իրականությանը:

Չկողմնորոշված ընտրողը կանգնելու է բարդ ընտրության առաջ՝ ընտրե՞լ Պուտինի ու Ռուսաստանի կողմից ցանկալի համարվող ուժին, թե՞ մեզ հաղթած ու ստորացրած Ալիևի պահանջները կատարող իշխանություններին:

Եւ ո՞րն է չարյաց փոքրագույնը:

ՈՒ այս վերնագրի տակ երկրորդական պլան են մղվելու բոլոր մյուս կարևորագույն խնդիրները՝ կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, անհամաչափ զարգացում...»

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում