Արտաքին 1 տարի առաջ - 17:15 18-12-2024

Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը: Ըստ նախագահի, ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի նաև Հայաստանի վրա, գրում է Aliq.ge-ն։

«Եթե ​​Վրաստանը նորից ընկնի ռուսական վերահսկողության տակ, ես չեմ խոսում ռազմական միջամտության մասին, խոսում եմ սահմանադրական միջամտության մասին, հետևանքները շատ ծանր կլինեն։ Սա վերաբերում է Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ կապված ամեն ինչին։ Սա վերաբերում է նաև Հայաստանին»,- ասել է Վարաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին նաև ասել է. «Սիրիայում պարտվելուց հետո Ռուսաստանը պետք է հաղթի՞ Վրաստանում: Ուկրաինայում ձախողվելուց հետո պետք է հաջողի՞ Վրաստանում: Այն բանից հետո, երբ Մոլդովայում ձախողվեց, պետք է հաղթի՞ Վրաստանում: Պարտվեց Ռումինիայում և պետք է հաղթի՞ Վրաստանում: Ո՛չ»:

Զուրաբիշվիլին հավելել է՝ վրացիները կանգ չեն առնի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, քանի որ «սա է այս իրավիճակից դուրս գալու ժողովրդավարական և քաղաքական ճանապարհը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին