Արտաքին 5 տարի առաջ - 11:07 19-09-2021

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կազդի ՆԱՏՕ-ի հայեցակարգի քննարկման վրա

Փարիզի և Վաշինգտոնի հարաբերություններում սուզանավերի գործարքի շուրջ առաջացած ճգնաժամն իր ազդեցությունը կթողնի ՆԱՏՕ-ի ապագա ռազմավարության քննարկումների վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, գրում է Le Monde-ը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ն սկսել է դաշինքի հայեցակարգի քննարկումը: Ռազմավարական նոր հայեցակարգի վրա աշխատանքները կիրականացվեն Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: «...» Ակնհայտ է, որ տեղի ունեցածը կազդի այս ռազմավարության որոշման վրա»,- ասել է Լե Դրիանը:

Սեպտեմբերի 16-ին ֆրանսիական La Tribune պարբերականը հաղորդեց, որ Ավստրալիայի իշխանությունները որոշել են խզել Ֆրանսիայի հետ 12 գրոհային սուզանավերի կառուցման «դարի պայմանագիրը»: Ավստրալիան այդ սուզանավերի կառուցման համար 90 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել Naval Group-ի հետ: Այս համաձայնագիրը կդառնար երկրի պատմության մեջ պաշտպանական ոլորտում կնքված ամենախոշոր պայմանագիրը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Փարիզի և Կանբերայի գործարքի խզումն անվանել է «հարված թիկունքից» և ասել, որ «դաշնակիցները նման բան չեն անում»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին