Ներքին 1 տարի առաջ - 21:36 02-12-2024

ԽԾԲ-ից բողոքող Փաշինյանը ԲԴԽ նախագահ է դարձրել իր քավորի մորաքրոջ տղային

Այսօր հայտնի դարձավ, որ 7 կողմ ձայնով ԲԴԽ նախագահ է դարձել Արթուր Աթաբեկյանը։

Մեր տեղեկություններով՝ Աթաբեկյանը Հայկ և Վահե Ղալումյանների մորաքրոջ տղան է։ Ազգականներին, ծանոթ-բարեկամներին կառավարման համակարգերում տեղավորելուն մշտապես դեմ արտահայտվող Նիկոլ Փաշինյանը, սակայն, հերթական նմանատիպ նշանակումն է արել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է աշխատում «Իմ քայլը» խմբակցությունից։

Այսօր արդեն նրանց մորաքրոջ տղան դարձավ ԲԴԽ նախագահ՝ Նիկոլ Փաշինյանի «ապահովագրելով» նաև դատական համակարգում այն դեպքում, երբ դատական իշխանությունը լիովին անկախ պիտի լինի։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է իրենով անել ողջ իշխանությունը՝ իր հետ փոխկապակցված բոլոր հնարավոր անձանց պաշտոններ բաշխելով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք