Ներքին 1 տարի առաջ - 12:50 07-11-2024

Նախկինում բանակ ենք ունեցել, հիմա ի՞նչ եք հարցնում․ Մովսես Հակոբյանը՝ 5-րդ կորպուսի «անգլուխ» մնալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այդ պաշտոնում նոր նշանակում չի արվել։ Ըստ ներքին խոսակցությունների՝ 5-րդ բանակային կորպուսն անտերության է մատնված։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ասաց, որ դա նորմալ է։

Հարցին՝ ճի՞շտ հասկացանք, որ կորպուսի հրամանատարի պաշտոնը 2 ամիս թափուր մնալը նորմալ պրակտիկա է, նախկինո՞ւմ էլ է այդպես եղել․

«Նախկինում բանակ ենք ունեցել, հիմա ի՞նչ եք հարցնում։ Ինձ ընդհանարպես չի հետաքրքրում, թե դա ինչի կհանգեցնի, ինչ ուզում են՝ թող անեն։ Ժողովուրդն այդ իրավունքն իրենց տվել է, ինչ ուզում են՝ թող անեն»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, «պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ 6 ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Նշենք նաև, որ Բադասյանը 5-րդ կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023 թվականի փետրվարին:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան