Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 22:19 10-10-2025

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Լևոն Կասյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում են նախագահի հրամանագրերից։

Նա Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականչի փետրվարի 1–ին։

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Ղոնյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Ավելի վաղ նա Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդն էր։