Ներքին 3 տարի առաջ - 14:07 16-01-2023

Արցախում պետության անգլուխ մնալը ունենալու էր ծանր հետևանքներ․ Տիգրան Աբրահամյան

Վերջին երկու օրերին Արցախի նեքաղաքական իրավիճակը բավականին լարվել էր, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քննարկման առարկա էր դարձել նախագահի և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչի կարող է հագեցնել բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականները Արցախում։

«Արցախում ստեղծված ծանր քաղաքական և հումանիտար իրավիճակի պայմաններում ըստ էության կարևոր ինստիտուտներում այսպիսի իրավիճակը, այսինքն՝ պետության անգլուխ մնալը բերելու էր շատ ավելի ծանր հետևանքների։ Առանց այդ էլ իրավիճակը բավական ծանր է ու մոտենում է ծայրահեղ ծանր իրավիճակի շեմին։ Այս պայմաններում քաղաքական այդպիսի պրոցեսների զարգացումն ինքնին խնդրահարույց էր: Այս պահին կարող ենք արձանագրել, որ երկրի ներսում տեղի ունեցած քաղաքական դերակատարների երկխոսության արդյունքում իրավիճակը փոխվել է, զարգացումները այդպիսի վատ ընթացք չեն վերցրել: Արցախում, անկախ ստեղծված իրավիճակից, անկախ խնդիրներից, ցանկացած հարցի շուրջ պետք է լինեն լայն քննարկումներ, լայն կոնսոլիդացիա:

Այս պահի դրությամբ օրակարգից դուրս է եկել արտահերթ ընտրությունների հանգամանքը, և Արցախի քաղաքական վերնախավը կենտրոնացել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վրա»,– նշեց Տիգրան Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց