Ներքին 3 տարի առաջ - 18:15 09-02-2023

Եթե ապացուցեն, որ շահ է ունեցել, կգնամ, իր հետ կնստեմ. Մովսես Հակոբյանը՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը: Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել: 2-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, կողմ են քվեարկել 66-ը: 3-րդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցին, ասաց. «Քաղաքական գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե ինչու է տեղի ունեցել։ Քչից-շատից չի արել չարաշահում, շատ է արել։ Ի՞նչ ասես այս իշխանություններին, որոնք անբարոյականություն են անում, բայց քանի որ այդ մարդկանց ձեռագիրը դա է, ես որևէ բանի վրա չեմ զարմանում։ Այն, ինչ անում են Սեյրան Օհանյանի նկատմամբ, գտնում եմ, որ դա իրենց ոճն է։ Բայց անհոգ եղեք, Սեյրան Օհանյանը շատ ազնիվ մարդ է, իրեն մեղադրանք առաջադրել են, եթե կարողանան ապացուցել, որ ինքը դրա մեջ շահ է ունեցել, ես կգնամ իր հետ կնստեմ, ես գիտեմ, որ ինքն այդտեղ շահ չի ունեցել»։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար, որոնցից մեկը քննարկվել է դռնփակ, երկուսը՝ դռնբաց ռեժիմով:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում