Ներքին 4 տարի առաջ - 15:23 18-03-2022

Ոչ մի կառույց էլ իդեալական չէ. փոխոստիկանապետը՝ կաշառքի համար պարեկին մեղադրանք առաջադրելու մասին

Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին Oragir.news-ը հարցրեց՝ կաշառք վերցնելու համար պարեկներին մեղադրանք առաջադրելու դեպքը արդյոք փոշմանելու առիթ չի՞ տալիս, երբ փորձաշրջան չանցած պարեկների աշխատավարձը բարձրացնելու ծրագրին դրական գնահատական էին տալիս: Ի պատասխան՝ նա ասաց.

«Ոչ, չեմ փոշմանում նման հայտարարության համար, որովհետև այդ ծրագիրը հաջողված է, արդեն իսկ հաջողել է, դեպքեր լինելու են, այսպես թե այնպես։ Մենք պարեկային կամ ոստիկանության ծառայողներին ընտրում ենք հասարակությունից, և չի կարող որևէ մի կառույց լինել իդեալական, գերիդեալական վիճակում, իսկ հասարակության որոշ շերտեր լինեն մեկ այլ կարգավիճակում։ Մենք փորձել ենք հնարավորինս անել ամեն բան, որ բացառենք նման դեպքերը»։

Հարցին՝ քանի՞ պարեկի կաշառք ստանալու դեպք է բացահայտվել՝ փոխոստիկանապետը պատասխանեց, որ այս պահին մեկ պարեկ ձերբակալվել է, սակայն քննությամբ անցնում են երկուսը։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում