Ներքին 6 ամիս առաջ - 23:05 30-03-2026

Վաղը 72 ժամը լրանում է. կհասկանանք՝ երեխաներին մեղադրանք առաջադրելու են, թե ոչ. փաստաբան

Փաստաբանը ձերբակալված աշակերտների գործով կոչ է արել հանրությանը զերծ մնալ շտապ եզրակացություններից՝ ընդգծելով, որ խոսքը հանցագործների մասին չէ։

«Մենք գործ չունենք հանցագործների հետ, այլ 18-ամյա երիտասարդների, որոնք ընդամենը վերջերս են չափահաս դարձել»,— նշել է նա՝ բնութագրելով նրանց որպես լուսավոր ու խոստումնալից տղաներ։

Փաստաբանի խոսքով՝ առաջիկա ժամերը վճռորոշ են լինելու։

«72 ժամը լրանում է, և պարզ կդառնա՝ առաջադրվելու է արդյոք մեղադրանք։ Այդ դեպքում հանրությանը անպայման կտեղեկացնենք և կներկայացնենք հետագա քայլերը»,— հավելել է նա։

Փաստաբանը նաև հույս է հայտնել, որ հանրային դաշտում ձևավորվող բացասական կարծրատիպերը կփարատվեն։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հոդվածներով։

Ձերբակալվածներից երկուսը, ըստ տարածված տեղեկությունների, դպրոցական երկվորյակ եղբայրներ են։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց