Մամուլ 4 տարի առաջ - 08:41 09-08-2022

Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի եւ պարեկների միջադեպի գործով Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. պիտի որոշեն, թե ով է միջադեպի մեղավորը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, եւ ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին:
Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ բանը հասել է մեղադրանքի փուլին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին