Արտաքին 1 տարի առաջ - 16:40 06-11-2024

Ես չգիտեմ Պուտինի ծրագրերի մասին, խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է Պեսկով

Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին հարցն է, սակայն Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է արտերկրից այդ հարցի շուրջ ստացվող տեղեկատվական հոսքերին և վերլուծում է արված հայտարարությունները։ Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, ապա ես չգիտեմ Պուտինի ծրագրերի մասին՝ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու վերաբերյալ։ Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Այդ պաշտոնի համար պայքարում են Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարրիսը: Հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 270 ընտրական ձայն։ Թրամփը, ըստ Fox News-ի, հավաքել է առնվազն 277 միավոր։

Նշենք նաև, որ համաշխարհային առաջնորդները Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: Առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի