Արտաքին 3 տարի առաջ - 15:00 29-09-2023

Խոսքը գնում է առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում․ Պեսկով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության շարունակման հարցը դեռևս պարզ չէ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Պեսկովն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների աշխատանքը արդեն «Ադրբեջանի տարածքում կլինի Բաքվի հետ քննարկման առարկա»։

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը գնում է առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով խաղաղապահների հետագա գործունեությանը։

Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական: Նա ասել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կարևոր է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի համար, և ռուսական կողմը հույս ունի շարունակել այդ աշխատանքը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Արցախը կդադարի գոյություն ունենալ։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին