Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:40 22-10-2024

Այդ տարածքը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին

Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա պաշտոնական այցի ժամանակ արած մի հայտարարության մասին։ Նա մեջբերեց Սիմոնյանի խոսքը՝ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակն ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։

«Իհարկե, դատապարտել եք պատերազմը։ Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց Մանուկյանը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն, թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմում, երբ որ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում անձամբ ՀՅԴ-ն ու նշում, որ դա Ադրբեջան է։ Բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա»։

Մանուկյանն ասաց. «Ժողովրդական խոսք կա՝ «Я про Ивана, а он про болвана»։ Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։ ՄԱԿ-ի բանաձևերը որևէ լեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Ադրբեջանի օկուպացիայի համար»։

Ալեն Սիմոնյանն ասաց. «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբիանյանն էլ արձագանքեց. «Ոչ ոք երբեք ոչ մի տեղ չի ասել, որ ագրեսիան լեգեիտիմ է»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը