copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:00 25-02-2023

Ալիևը հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու օգտին. Զելենսկին պնդում է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինային

Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին այս մասին ասել է «Փետրվար. անպարտելիության տարի» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ։

Հաղորդվում է, որ ասուլիսի ժամանակ ադրբեջանական Baku TV-ի թղթակից Մուբարիզ Ասլանովը Ուկրաինայի նախագահին աջակցություն է հայտնել և խնդրել սելֆի անել իր հետ։ Զելենսկին համաձայնել է լուսանկարվել և մեկնաբանել պատերազմի հարցում Ադրբեջանի դիրքորոշման ցուցաբերած դիրքորոշումը։

«Եթե այսօր ադրբեջանցի լրագրողը ձգտում է ինձ ուկրաիներեն հարց տալ, ապա սա արդեն ցույց է տալիս, թե ում է աջակցում Ադրբեջանը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Ուկրաինային»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ իրենք կապի մեջ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բաքուն հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման օգտին, և դա ամենակարևորն է։