Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:20 28-06-2024

Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխության. այս քաղաքականությունը չի կարող փոխվել

Այսօր ճակատագրական օր է Իրանի ու Իրանի ժողովրդի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Իրանում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրություններին, ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի ժողովուրդը այսօր առաջիկա 4 տարվա համար ընտրում է իրենց նախագահին, սրանք 14-րդ նախագահական ընտրություններն են, որ տեղի են ունենում ԻԻՀ-ում, ու սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը ու այն վարչակարգը, որը ստեղծվում է, հիմնված են Իրանի ժողովրդի քվեի ու որոշման վրա: Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր ժամը 8-ից մեզ մոտ սկսվել են ընտրությունները ու Իրանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, այցելել են այստեղ ու իրենց ձայնն են տվել, սա նշանակում է, որ Իրանի ճակատագիրը իրենց համար կարևո՞ր է»,- ասել է նա:

Դեսպանը նշել է, որ առաջին ընտրատեղամասը գնվում է ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդ՝ շրջիկ քվեատուփը, նախատեսված է Իրանի այն քաղաքացիների համար, որոնք չենք կարող այցելել ընտրատեղամասեր․ «Համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ ու հետևողական հետևում են Իրանի նախագահական ընտրություններին ու լիահույս եմ, որ ընտրություններից հետո կունենանք այնպիսի արդյունք, որը կլինի ի նպաստ ինչպես Իրանի ու Իրանի ժողովրդի, այնպես էլ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Հարցին՝ նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան -Իրան հարաբերությունների վրա, դեսպանը ընդգծել է. «Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է ու այն կառավարությունները, որոնք գալիս են իշխանության, գործում են այդ քաղաքականության շրջանակներում: Այդ քաղաքականությունը հնչեցվել է Իրանի հեղափոխության պահապանների առաջնորդի կողմից, ու դա ևս մեկ անգամ ընդգծվել է վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, որ Իրանում և Հայաստանում կառավարություն կարող է փոխվել»:

Մեհդի Սոբհանին նկատել է, որ Իրանի համար Հայաստանը շատ կարևոր երկիր է:

«Հայաստանը մեր լավ և ազնիվ հարևանն է ու մեր սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխմամբ»,- ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում