Ներքին 2 տարի առաջ - 20:12 17-10-2024

Մանիպուլյացիա՞, թե՞ տեսողական խաբկանք․ ճի՞շտ է, որ աբորտի պատճառով ՀՀ-ում չի ծնվել 80.000 աղջիկ

Հայաստանում շարունակում է մտահոգիչ երևույթ մնալ սեռով պայմանավորված պտղի արհեստական ընդհատումները։

Օրերս բուռն կերպով քննարկվում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչկանի պաշտոնական հայտարարությունը, թե իբրև Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով չի ծնվել շուրջ 80.000 աղջիկ երեխա։

Oragir.News-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Լ․Փ․-ն նշեց, որ աբորտների հիմնական պատճառն անցանկալի սեռն է, որոշ դեպքերում էլ անցանկալի հղիությունը։

«Մեր հայերը ավելի շատ ձգտում են տղա երեխա ունենալ, երկրորդ աղջկանից սկսած՝ արդեն հիմնականում հեռացնում են։ 80.000-ը փոքր թիվ չէ, նույնիսկ տասնամյակում։

Երեխայի սեռը երևում է 12 շաբաթականում, բայց հիմա տարբեր հիվանդանոցներում նաև հնարավոր է մեզի կամ արյան միջոցով ավելի շուտ իմանալ երեխայի սեռը»,-ասաց նա։

Բժիշկը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ աբորտի գործողությանը և թույլատրելի ժամանակահատվածին։

«Երկու ամսից հետո, երբ երեխան արդեն կազմավորված է, աբորտ անելը համարվում է մարդասպանություն։ Աբորտի ժամանակ վակում են անում, արգանդի վզիկը բացում են և քաշում։ Պտուղը վերածվում է արյան և վերջ։

Գինեկոլոգները հիմա ինչքան հնարավոր է համոզում են, որ չգնանա նման քայլի, բայց դե դա ծնողների որոշումն է։ Անօրինական աբորտներ չեն լինում, քանի որ աբորտի վճարումները լինում են վճարային տերմինալներով»,-նկատեց բժիշկը։

Այստեղ հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ են հրապարակում վերջին տասնամյակի սելեկտիվ աբորտների վիճակագրությունը, չէ որ այդպիսով առաջանում է տեսողական խաբկանք և տագնապ։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ սա մանիպուլյացիա է, քանի որ Հայաստանում աբորտների վիճակագրությունը հնարավոր չէ հստակեցնել, քանզի դեռևս ծանոթի միջոցով դեղատներում կարելի է ձեռք բերել հայտնի դեղամիջոց, որը տնային պայմաններում վիժման համար են օգտագործում, բացի այդ՝ հնարավոր է նաև անօրինական ճանապարհներով չգրանցել աբորտները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին