Ներքին 3 տարի առաջ - 01:17 28-03-2023

Ռուսական զորք ՀՀ-ում գոյություն չունի. դա խաբկանք է

«Գազի առևտուր կա, դրա համար էլ ՌԴ-ն այստեղ շահ ունի, այն ուղղակի պետություն է, որը ունի որոշակի ռեսուրսներ։ Ադրբեջանի և ՌԴ պայմանավորվածոությունների արդյունքում մենք մենակ կորցնում ենք, թող ապահովեն Լաչինի միջանցքի ապահովությունը, այնպես են ապահովում, որ անընդհատ կրակոցներ ենք տեսնում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Ինքնիշխան կուսակցության» նախագահ Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանի խոսքով՝ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է. «ՀՀ-ն պետք է լինի ինքնիշխան, ու ինքը պետք է որոշի, թե որ կառույցը ինչ ֆունկցիա է իրականացնում։ Ռուսները քառասունչորսօրյայի ժամանակ էլ այնպես չեն արել, ոնց պետք է։ Ռուսական զորք ՀՀ-ում գոյություն չունի, դա խաբկանք է, ես մի քիչ ավելի շատ գիտեմ, քանի որ քննիչ հանձնաժողովում գիշեր-ցերեկ կարդացել եմ, թե ինչեր է եղել, ու պատերազմի ժամանակ էլ ՌԴ-ն մեզ թողել է միայնակ, ու լիքը բաներ կան, որ չեն արել։ Հեղափոխությունից հետո շատ սպառազինություններ են եկել, իշխանություններին էլ մեղադրում եմ, որ ՀՀ-ն դարձավ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ, ու ստացանք այն իրավիճակը, որում ենք»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին