Ներքին 2 տարի առաջ - 14:19 15-01-2024

Խաղաղության օրակարգը խաբկանք է ՀՀ իշխանությունների համար. Սեյրան Օհանյան

Խաղաղության օրակարգը կեղծ է, խաբկանք է ՀՀ իշխանությունների համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեր գործընկերները ծանոթացել են խաղաղության պայմանագրին, դրա փակ մասին չեմ անդրադառնա, այնտեղ որևէ մի խոսք չկա այն պարտավորվածությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը։ Նկատի ունեմ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմագծում և սահմանազատում իրականացնելը»,-ասաց Օհանյանը։

Նա նշեց, թե եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառույցներ ունենար, որոնք ժամանակին նորմալ գնահատեին ռազմաքաղաքական իրավիճակը, շուտվանից կտեսնեին, որ խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը խաբկանք է մեզ համար։

«Ինքն ուշացումով է դա հասկանում։ Այսօր տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ ուշացումով են անում»։

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց.

«Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը։ Այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ սկսում են պատերազմական գործողությունները»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին