Ավելին 4 տարի առաջ - 23:17 24-06-2022

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է համարել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով աբորտի իրավունքի մասին որոշումը

ԱՄՆ Գերագույն դատարանն ուրբաթ չեղյալ է համարել աբորտի իրավունքը մի որոշմամբ, որը վերացրել է ամերիկյան պատմության ամենավիճելի հարցերից մեկի՝ աբորտի իրավունքի վերաբերյալ գրեթե կեսդարյա սահմանադրական պաշտպանությունը: Սա կարող է հանգեցնել աբորտի փաստացի արգելքի ԱՄՆ-ի հարավային և միջինարևմտյան պահպանողական նահանգներում:

Դատարանը, որտեղ գերակշռում են պահպանողականները, չեղյալ է համարել 1973 թ. «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով շրջադարձային որոշումը, որն առաջին անգամ սահմանում էր աբորտ անելու կնոջ իրավունքը. որոշման մեջ նշվում է, որ առանձին նահանգներն այժմ կարող են թույլատրել կամ սահմանափակել ընթացակարգը:

«Սահմանադրությունն աբորտի իրավունք չի տալիս,- ասվում է դատարանի որոշման մեջ։- Աբորտը կարգավորելու իրավունքը վերադարձվում է ժողովրդին և նրա ընտրված ներկայացուցիչներին»:

Ուրբաթ օրվա դատավճռի հակառակորդները բողոքի ցույց են անում Գերագույն դատարանի շենքի մոտ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է հանգեցնել գաղտնի աբորտների աճի, ինչն էլ իր հերթին կնպաստի մահացությունների (կանանց առողջության համար աբորտի ծանր հետևանքների պատճառով), ինչպես նաև մանկասպանությունների և նորածիններին լքելու դեպքերի աճին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ