Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 13-08-2024

Փաշինյանն անլուրջ մարդ է․ մորուքը հաճելի է․ հարցում

Նիկոլ Փաշինյանը վերադարձել է մեկամսյա արձակուրդից, որի ընթացքում ակտիվ զբաղվում էր, գյուղատնտեսությամբ, ֆեստիվառների մասնակցությամբ, արտերկրում շրջագայություններով, և որ ամենակարևորն է՝ հեծանիվ վարելով՝ հեծանվացավով։

Փաշինյանը երեկ հերթական «դասախոսությունն» էր կարդացել սոցիալական իր էջերում, անդրադարձել նախորդ «դասախոսության» մեկնաբանություններին և ասել, որ քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը․ «Իմ կարգավիճակից դուրս գանք, ես ինքս պիտի ապահովեմ, որ ես այդ մայթում կանգառ չանեմ, որ ես այդ մայթի վրա ցեմենտի շաղախ չանեմ»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հետևո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի՝ մայթերին ցեմենտ-ավազով շաղախ չանելու դասախոսությանը։

«Ես իրեն չեմ նայում, ինքն անլուրջ մարդ է»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ բողոքեց Փաշինյանի արհամարհանքից․ «Ոչ մի բանի չեմ հետևում, տունս հրդեհվել էր, բայց որ մի դրամով չօգնեցին, անձամբ Փաշինյանի գրասենյակ էլ եմ դիմել»։

«Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, դատարկությունով է զբաղված, փոխանակ սահմանները պահի, ընկել է, բորդյուրներ է գցում, այգիներ է կարգավորում, ո՞ւմ համար, որ թուրքերը գան, բարեկարգ պայմաններում ապրե՞ն։ Տները ո՞ւմ համար է սարքում, պայմաններ ստեղծի ազգաբնակչությունը շատանա, ոչ թե այլազգիները շատանան Հայաստանում»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար