Ներքին 5 տարի առաջ - 09:17 16-10-2021

Մետաքսյա Հակոբյանը կարծում է՝ ՀՀ իշխանությունն անլուրջ է վերաբերվում Արցախին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն մոտ 3 ամիս է՝ ձեւավորվել է, սակայն մինչ օրս չի ձեւավորվել ՀՀ եւ Արցախի ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որը նախկինում, որպես կանոն, ղեկավարել են ԱԺ խոսնակները, ընդգրկված են եղել բոլոր խմբակցությունների պատգամավորները, եւ այն ծառայել է Արցախի հետ կապերի ամրապնդմանը։ Հանձնաժողովը չձեւավորվելու պատճառով Հայաստան է ժամանել Արցախի ԱԺ պատվիրակություն՝ կազմված խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նախօրեին հանդիպել են ՀՀ ԱԺ ղեկավարության հետ եւ պայմանավորվել, որ հանձնաժողովը մոտ ժամանակներս կձեւավորվի:

«Անշուշտ, գործող իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար, ուստի չեմ կարող ասել՝ սա կյանքի կկոչվի՞, թե՞ կմնա որպես պայմանավորվածություն»։ Նա կարծում է, որ ՀՀ իշխանություններն անլուրջ են վերաբերվում Արցախին ու նրա խնդիրներին, եւ հանձնաժողովը դրա վառ ապացույցն է․

«Իրենք մատների արանքով են նայում՝ առանց հասկանալու, որ պարտադիր է դրա գոյությունը: Ակնհայտ է, որ պետական մոտեցում չկա Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի