Միտք 4 տարի առաջ - 11:43 29-12-2021

Փաշինյանին ՌԴ-ն ավելի լուրջ հարցերում է անլուրջ վերաբերվում

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի վրա «բոցեր» անելու նոր թեմա է գտել։ Հիմա էլ նրան ծաղրում են նրա համար, որ Սանկտ-Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ նրան օդանավակայանում դիմավորել են ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներ կամ անձամբ Վ․Վ․ Պուտինը, այլ ինչ-որ շալով փաթաթված բաբուլյա։ Իհարկե, առաջին հայացքից է այդ կինը «բաբուլյա» թվում կամ մատրյոշկա, իրականում, որոշակի կարգավիճակ ունեցող անձ է, որին վստահել են Հայաստանի ղեկավարին դիմավորելու առաքելությունը։

Տիկնոջից զատ նաև մի տղամարդ է նրան դիմավորում, որը նույնպես Ռուսաստանի «մառոզին» բարակ կոստյումով չէ, այլ տաք բաճկոնով։ Եվ սա դարձել է քննարկման թեմա՝ Հայաստանի վարչապետին այնքան անլուրջ են վերաբերվում ՌԴ իշխանությունները, որ ինչ-որ «տատիկների» են ուղարկել՝ նրան օդանավի մոտ դիմավորելու։ Բայց պարզվում է՝ միայն Հայաստանի վարչապետին չէ, որ այդպես «անհարգալից» են վերաբերվում ՌԴ իշխանությունները։

Նույն «բաբուլյաները» նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին են դիմավորել այդ նույն աշխատանքային այցի ընթացքում, բայց այդ մասին ոչ ոք չի գրում, թե ինչ անարգանքի է արժանացրել ՌԴ նախագահը Բելառուսի նախագահին։

Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին միջազգային հանրությունն ու Ռուսաստանը՝ հատկապես, օդանավի մոտ դիմավորելով չէ, որ պետք է իր վերաբերմունքը ցուցաբերի։

Փաշինյանին 2018-ից սկսած են անլուրջ վերաբերվում, և դա ՌԴ իշխանությունները ցույց են տվել տարբեր մակարդակներում։ Բավական է հետևել, թե ինչ բառապաշարով, ինչպիսի հեգնանքով են հաճախ արտահայտվում ռուսական լրատվամիջոցները Հայաստանի վարչապետի հասցեին ու կարելի է հասկանալ, թե ինչ աստիճանի «լուրջ» են վերաբերվում ՌԴ իշխանությունները ՀՀ իշխանություններին։

Հետևաբար, ընդդիմությունը լավ կլինի՝ ավելի լուրջ թեմաների վրա կենտրոնանա, քանզի օդանավի մոտ «բաբուլյաների» կողմից դիմավորման արժանանալը հաստատ Փաշինյանի ամենամեծ մեղքը չէ։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը