Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:34 26-10-2026

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Երևանի պատերն ու անցումները պիտի մաքրել, ուրեմն պիտի ջնջել Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների նկարները, դպրոցները պիտի նորոգել՝ ուրեմն պատերին մեխերի անցքեր պիտի չլնեն՝ հետևաբաև նաև Փառքի անկյուններ, Աշնակի մշակույթի տան պատին խունացել են Նժդեհի ու Մոնթեի նկարները, ուրեմն պիտի ջնջել ու մաքրել պատերը, Արտենիի դպրոցի տանիքին Անդրանիկի խճանկարի հենասյունը ճաքել է, ուրեմն պիտի հեռացնել Անդրանիկի նկարը, հիմա սմարթֆոնի ժամանակներ են, ուրեմն այբբենարանից պիտի Մաշտոցին հեռացնել՝ տեղը QR կոդ դնել։

Եվ այսպես, անվերջ․․․

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․․․

Ուրեմն ո՞վ եք դուք, լռող–հաշտվողներ՝ անարմատ, անհող, անհիշողություն, անհիշատակ․․․ դուք հաջիևինց ներողություն էլ կխնդրեք»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած