Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:47 01-05-2022

Հեռահար քննարկվում է Երևանը հանձնելու հարցը, նրանց կողմից՝ լուրջ, մեր կողմից՝ անլուրջ  

Եթե սրանք մնում են իշխանության, ուրեմն մենք ենք գնում իրականությունից, պատմությունից՝ այս մի պատառ երկիրն ու մի բուռ ժողովուրդը: Քանի որ հազարամյակների իրականությունից չենք գնացել և պատմություն ենք ստեղծել ու մնում ենք ընթացող պատմության մեջ, ուրեմն իրենք են գնալու: Մենք շարունակելու ենք մնալ: Սրանք այն պտտահողմն են, որ անակնկալ գալիս է, ավերում շուրջն ամեն բան, քաոսի վերածում, բայց ի վերջո գնում է: Չեն գնալու, ճանապարհելու ենք:

Սրանց համար ամենածանրը գնալն է: Հայրենիքի կորստից, պետականության ոչնչացումից, պարտությունից, մի ամբողջ սերունդ կորստյան մատնելուց ավելի ծանր գնալն է: Չկա որևէ արժեք, որի չլինելը ցավ պատճառի սրանց․ միակ ցավալին իշխանությունից հեռանալն է: Եթե առհասարակ չգային իշխանության, չէին լինի այս պատերազմը, մի ամբողջ սերնդի կորուստը: Մի մասը զոհվեց, ավելի մեծ մասը հաշմանդամ է: Չէին լինի Արցախի մեծ մասի բռնազավթումը, թշնամու ներխուժումը Հայաստանի սահմաններից ներս: Այդ ավերն ու արյունը, ողբը չէին ծանրանա մեր հողի վրա և մեր երկնքում: Եթե նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը ստորագրելուց հետո գնային, չէինք ունենա այս մեկուկես տարվա կորուստներն ու զիջումները, անկումն ու բարոյալքումն ինչպես մեր ներսում, այնպես էլ աշխարհի աչքի առաջ:

Հիմա սրանց մնալը նշանակում է հանձնել այն, ինչ մնացել է: Թիրախը Երևանն է: Սյունիքն արդեն Ադրբեջանն իր քարտեզում է ներառել: Իսկ Երևանի համար նոր քարտեզ է առաջարկում՝ որպես վերջնական սահմանազատում և սահմանագծում: Մեր պաշտոնական կողմը հումորով է պատասխանում կամ ասում է՝ թող Ադրբեջանի պաշտոնյաները հստակեցնեն իրենց քարտեզը սահմանները ճանաչելուց առաջ: Հստակեցրել են, Երևանն է իրենց գծած սահմանների մեջ: Մնում է ճանաչել և ստորագրել: Հեռահար քննարկվում է Երևանը հանձնելու հարցը, նրանց կողմից՝ լուրջ, մեր կողմից՝ անլուրջ:

Այդքան ուժ ու բարոյականություն չգտան իրենց մեջ, որպեսզի հեռանան, որ երկիրը զերծ մնա նոր աղետներից ու փշուր-փշուր վատնվելուց: Մի քիչ սեր, մի քիչ հարգանք չունեցան սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ: Հիմա էլ չունեն հեռանալու ուժն ու բարոյականությունը, որպեսզի երկիրը չմատնվի վերջնական ոչնչացման: Ստիպված է ժողովուրդը գտնել այդ ուժն ու բարոյականությունը սրանց փոխարեն՝ հեռացնելով սրանց:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ