Ներքին 1 տարի առաջ - 16:09 10-08-2024

Թուրը կախված է մեր գլխին, իսկ Նիկոլը հեծանիվ քշելով շեղում է մարդկանց. հոգեբան

Տևական ժամանակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգային և այլ կարևոր խնդիրներ թողած տարվել է հեծանիվ քշելով։ Վերջերս վարչապետի հեծանվային մարաթոնին միացավ նաև կինը՝ Աննա Հակոբյանը։ Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հեծանիվով այս անհգամ Սևանից գնացել են Իջևան՝ մասնակցելու Ֆեստիվառի:

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով.
«Սարերով, ձորերով»:

Փաշինյանը ասում է, որ չնայած մառախուղային պայմաններ են, բայց իրենք հեծանիվով են շարունակում ճանապարհը: Արդեն Իջևանում Փաշինյանն ու իր տիկինը կանգ են առնում Փաշինյանի հայրական տանը:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ կարելի է ենթադրել Փաշինյանի և իր տիկնոջ այս քայլը։

«Թուրը կախված է մեր գլխին, մարկանց թիկունքից թուրը մտնելու է՝ իրենք մեկը հեծանիվ է քշում, մեկը համերգ է տալիս, մեկը խոստումներ է տալիս , բայց դա ընդամենը խաբկանք ստեղծելու համար է։ Ռազմական խորամանկություններ կան․ մյուս կարևոր կետում ինչ-որ դիվերսիոն գործողություն հարձակման իմիտացիա են ստեղծում, հակառակորդը ուշադրությունը ուղղում է դեպի այդ ոչ կարևորը և այդ պահին իրենք ամենագլխավոր ուղղությամբ կործանիչ հարված են հասցնում։ Հիմա նույն օպերացիաները, այդ տակտիկական հնարքները կան նաև հոգեբանական պատերազմի մեջ։

Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ շրջապատը այդքան գրագիտություն, այդքան խելք չունի, որպեսզի ինքը այդ ամեն ինչը նախապատրաստի, բայց իրենք ունեն շատ գրագետ և շատ նպատակամետ աշխատող կոորդինատորներ։ Իրենք շատ լավ կատարողներ են»,-ասաց Նալչաջյանը։

Դիտարկմանը՝ այս ամենը կարո՞ղ է լինել մանկական տրավմաների, մանկության շրջանում որևէ բանից զրկված լինելու արդյունք, հոգեբանը նկատեց՝

«Դա հարցի մյուս կողմն է՝մեզ համար ամենաքիչ հետաքրքիր կողմը։ Մեզ ամենից քիչ հետաքրքրում է այդ անձնավորության անցած անձնական ճանապարհ։ Ինքը տրավմատիկ է, ցանկացած ամեն ինչ մանկություննից է գալիս, մեր մանակական տպավորությունները, մեր մանկության իրադարձությունները մեր անձի համար կարևորագույնն են։

Ընդհանրապես ժամանակակից պատերազմը ունի հոգեբանական շատ մեծ բաղադրիչ և երբեմն այդ բաղադրիչը շատ ավելի արդյունավետ է, քան զենքը կամ կոնկրետ ռազմական գործողությունները։ Նիկոլն ու իր կինը հիմա իրականացնում են շեղող օպերացիա։ Մարդկանց սուր զգացողություններ են տալիս, թեև դա նաև մարդկանց զայրույթն է արթնացնում, որ երկիրը այս վիճակում էս ինչ վայելքներ են, էս ինչ խեղկատակություններ են․կողքից շատ մեծ սրիկայություն է կատարվում՝ երկիրը սկուտեղի վրա մատուցվում է թշնամուն»,-նշեց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի