Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 21:29 04-03-2022

Պատերազմի բռնկման վտանգ կա, իսկ մեր խորհրդարանը աղի ու աղամանի խնդիր է լուծում. հոգեբան

«Պատերազմից բավական ժամանակ է անցել, մենք այդ ժամանակ ունեինք այլ սպասումներ, սակայն պարզվեց, որ մեզ ինչքան էլ ասում էին՝ հաղթելու ենք, չհաղթեցինք, մանավանդ որ սովոր էինք դրան։ Մինչ հեղափոխությունը, երբ սահմանին դիվերսիա էր լինում, մեզ համար սովորական էր, իսկ հետո պարզվեց, որ օդում կախված շատ հարցեր կան, և ըստ էության, մենք ռազմական հանցագործության հետ գործ ունենք, քան պատերազմի»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Անդրադառնալով հասարակության վրա պատերազմի հետևանքերին՝ ասաց, որ վշտի ու աղետի հետևանքը ահռելի է, և վշտի ցնցումը մինչև հիմա չենք կարողանում մարսել, որովհետև եթե մենք ասենք, որ սա անցավ, Եռաբլուրը մեզ անընդհատ հիշեցնելու է դա։

Հարցին, թե այլ պետությունների պատերազմը մեր հոգեբանության վրա որքանով կարող է ազդել որպես դիտորդ, ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, մենք այդ ինֆորմացիայի մեջ ենք, իսկ մարդիկ հոգու խորքում շատ լավ հասկանում են, որ դա կապ ունի մեզ հետ ու կարող է ունենալ ամենատարբեր հետևանքները։

«Պատերազմի կայծ կա, ու աստված միայն գիտի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, երբ հանկարծ Ռուսաստանը թուլանա, թուրքը ոչ մի րոպե չի տատանվելու, դուք տեսնու՞մ եք, թե ինչ քաղաքականություն է վարում։ Համենայն դեպս մեր գլխին կախված է նաև նոր պատերազմի բռնկման վտանգը, և եթե ՌԴ-ն թուլանա, մենք կունենանք պարենային անվտանգության խնդիր, իսկ մեր խորհրդարանը աղի ու աղամանի հարցեր է լուծում։ Դուք պատեկացնու՞մ եք, ինչ անհեթեթ, աբսուրդ ու ծիծաղելի խայտառակ վիճակում ենք մենք, որովհետև այս խաղաղությունը ժամանակավոր է»։

Պատերազմի հետևանքների, կառավարման համակարգի անգործության ազդեցությունը հասարակության վրա, ըստ հոգեբանի, կարող է նույնպես ազդել, քանի որ անընդհատ, բոլոր ուղղություններով մարդիկ տարբեր տիպի հարվածներ են ստանում՝ վիրավորանքի, խաբեության, պատերազմի, հայրենիքի կորստի ու մահվան տեսքով. «Մեր հասարակությունը հիմա թմրած վիճակում է, մի բանից չարթնացած՝ հիմա լրիվ ուրիշ բանի մեջ ենք, իսկ իշխանությունը ուշադրությունը շեղող խեղկատակություններ է անում, մինչդեռ ժողովուրդը պատերազմից հետո դեռևս չի կարողանում հոգեպես սթափվել ու ոտքի կանգնել, բայց բոլոր դեպքերում մարդիկ վերադառնում են ռեալության, հասկանում, որ ամեն ինչ դեպի վատն է գնում ու մեր Կառավարության անգործությունը, ըստ էության, ոչ թե անգործություն է, այլ ուրիշ բան։ Դա լրջության պակաս է, որովհետև մարդիկ սպասում են, որ իսկապես կարող է պարենային անվտանգության խնդիր առաջանալ»։

Հոգեբանն ասաց, որ հնարավոր է ՌԴ-ից մատակարարում էլ չկարողանանք իրականացնել, իսկ հիմա մեր իշխանությունները փոխանակ նստի ու սցենարներ պատկերացնի՝ որի դեպքում ինչ պետք է անեն, այլ բանով են շեղում հասարակությանը. «Նստել են, սրճարանների աղի ու աղամանի մասին են խոսում, տպավորություն է , որ մեզ ծաղրում են։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, խեղկատակային մի բան են անում, որ մարդիկ սկսեն ծիծաղել, նույնիսկ ես վախենում եմ, եթե այսպիսի շեղող բաներ են անում, ուրեմն շատ հնարավոր է, որ ինչ-որ նոր բանի են պատրաստվում, գուցե և նախապատրաստվում են, ես չգիտեմ։ Պետության ու սեփական ժողովրդի նկատմամբ առաջ իբր խոնարհվում ու սիրում էին, հիմա ծաղրում են։ Ծիծաղելի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ, ինչ-որ մի պահի ժողովրդի համբերությունը կհատնի հաստատ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս