Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսել է ՆԳՆ աշխատակիցների առողջական հարցերից։
«Կա ողջամիտ կասկած, որ ոստիկանության զորքերում կարմիր բերետավորների շարքում ներգրավում եք սադիստական հակվածություն ունեցող անձանց: Ի՞նչ եք նախատեսում անել՝ կանխելու նման սադիստների մուտքը համակարգ: Որովհետեւ մահակը, ինչպես փամփուշտը, քոռ ա, էսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում գլխին է իջնելու»,- նշել է Արթուր Խաչատրյանը։