Ներքին 4 տարի առաջ - 11:08 12-04-2022

«Քոռ խոզի» գործով՝ նոր զարգացումներ. միջնորդելու են Վահագն Ալեքսանյանի դիմանկարը ստանալ

«Քոռ խոզի» հայտնի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար քաղաքացի Արմեն Ասատրյանից վերցրել են անձնագիրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար: Արմեն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը փոխանցում է, որ պաշտպանական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում՝ դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը:

Oragir.news-ը փաստաբանից հետաքրքրվեց, թե քաղաքացին որտե՞ղ և ե՞րբ է Վահագն Ալեքսանյանին անվանել «Քոռ խոզ», վերջինս պատասխանեց, որ իր պաշտպանյալը Սպիտակ քաղաքում է, նման արտահայտություն գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Ճշտող հարցին, թե դատադիմանկարային միջնորդություն ներկայացնելո՞ւ են կատարել Վահագն Ալեքսանյանի դիմանկարով՝ պարզելու, թե նա «Քոռ խոզ»-ի նմա՞ն է թե՞ ոչ, փաստաբանն արձագանքեց՝ նման մի բան։

Նշենք, որ այս քրեական գործը հարուցվել է նախորդ ամսվա սկզբին։ ՀՀ ոստիկանությունը հեռախոսակապ էր ունեցել Ալեքսանյանի հետ և ճշտել՝ արդյոք վիրավորվո՞ւմ է, որ իրեն քոռ խոզ են անվանում, իսկ Ալեքսանյանը հայտնել էր, որ՝ այո, վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում: Արդյունքում հարուցվել էր քրեական գործ, և քննվելու է իրավական այն հարցը, թե Ալեքսանյանին քոռ խոզ անվանելը վիրավորակա՞ն է, կարծի՞ք է, իրողությո՞ւն, ինչպես նաև պարզման ենթակա այլ հանգամանքներ:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա