Ավելին 1 տարի առաջ - 20:47 02-07-2024

Օձի 5 խայթոցից հետո տղամարդը ողջ է մնացել

Հնդկաստանում Ուտար Պրադեշ նահանգի Ֆաթեհպուր քաղաքից Վիկաս Դուբեյ անունով մի տղամարդուն 1 ամսվա ընթացքում 5 անգամ խայթել է օձը: Բժիշկները զարմացրել են։ Չնայած օձի մահացու խայթոցներին՝ տղամարդը բուժումից հետո ամեն անգամ հրաշքով ապաքինվել է։ Այս մասին հայտնում է India Today-ը։

Վիկաս Դուբեյին օձն առաջին անգամ խայթել էր հունիսի 2-ի գիշերը, երբ նա վեր է կացել անկողնուց։ Ընտանիքը նրան տարել է մասնավոր ծերանոց, որտեղ նրան 2 օրով ընդունել են։ Բուժում ստանալուց հետո նա վերադարձել է տուն։ Օրեր անց՝ հունիսի 10-ի գիշերը, նրան կրկին նույն օձն է խայթել։ Տղամարդը կրկին հոսպիտալացվել է, մի քանի օր բուժվել ու վերադարձել տուն։ Յոթ օր անց՝ հունիսի 17-ին, իր տանը նույն օձը կրկին խայթել է, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը: Այս անգամ ևս Վիկաս Դուբեյին նույն բուժհաստատությունն են տարել, որտեղ կրկին ապաքինվել է։ Սակայն, երևում է, օձը Վիկաս Դուբեյին ընդհանրապես տանել չի կարողացել և 4-րդ անգամ է խայթել։ Ծերանոցի բժիշկները զարմացել են, որ տղամարդը բուժվել և ողջ է մնացել նաև 4-րդ հարձակումից հետո։

Վիկաս Դուբեյի հարազատներն ու բժիշկները խորհուրդ են տվել նրան մի քանի օր հեռու մնալ իր տնից։ Հետևելով խորհրդին՝ նա գնացել է ապրելու մորաքրոջ տանը՝ Ֆաթհփուրի Ռադհա Նագարում։ Սակայն, ինչպես երևում է, օձն այստեղ էլ հանգիստ չի տվել խեղճ տղամարդուն և 5-րդ անգամ է խայթել արդեն մորաքրոջ տանը։

Վիկաս Դուբեյին բուժող Բժիշկ Ջավահար Լալը դեպքն անվանել է «տարօրինակ»՝ նշելով, որ օձի 3-րդ խայթոցից հետո մարդկանց մեծ մասը մահանում է։ Վիկաս Դուբեյին տեղափոխել են գյուղից դուրս։ Նրա վիճակն այժմ կայուն է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ