Ավելին 54 րոպե առաջ - 15:39 23-10-2026

Ոսկու գինը նվազում է նավթի թանկացման ֆոնին

Ուրբաթ ոսկու գները նվազում են նախորդ աճուրդների արդյունքներով գրանցված կտրուկ անկումից հետո, որը պայմանավորված էր նավթի գների թռիչքով։

Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գնանշումները նվազում են 0,8 տոկոսով՝ մինչև 4 029 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Արծաթն էժանանում է 1,7 տոկոսով՝ մինչև 54,05 դոլար մեկ ունցիայի դիմաց, պլատինը՝ 0,7 տոկոսով՝ մինչև 1 566,3 դոլար մեկ ունցիայի դիմաց։