Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:58 30-08-2025

Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 19-րդ հարկից ընկել է և ողջ մնացել

Կիևի Դնեպրովսկի շրջանում 36-ամյա տղամարդը ցած է ընկել բնակելի շենքի 19-րդ հարկից և ողջ է մնացել։ Այս մասին հայտնի է դարձել շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, հաղորդում է Korrespondent.net-ը։

«Տղամարդը տեղացի բնակիչ է։ Նա 36 տարեկան է։ Նա ցատկել է 19-րդ հարկից և վայրէջք կատարել բակում գտնվող մեքենայի տանիքին։ Տղամարդն այժմ հոսպիտալացվել է՝ փակ գանգուղեղային վնասվածք, փակ որովայնի վնասվածք և կրծքավանդակի վնասվածք ախտորոշմամբ», - TSN-ին հայտնել են Դնեպրովսկի շրջանի ոստիկանությունից։

Դեպքի բոլոր հանգամանքները ներկայումս պարզվում են։ Նախնական տեղեկություններով, տղամարդը որոշել է նման հուսահատ քայլի դիմել ինքնասպանություն գործելու նպատակով. նա չէր ուզում ապրել։ Հետաքննիչները պարզում են, թե ինչն է պատճառը։

Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել սոցիալական ցանցերում։ Կադրերում երևում է, որ տղամարդը ընկել է ուրիշի մեքենայի վրա և վնասել այն։ Սակայն մեքենան փրկել է նրա կյանքը։

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Վոսկրեսենսկայա փողոցի «Պարկովյե Օզերա» բնակելի համալիրում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները