Մամուլ 2 տարի առաջ - 07:45 06-06-2024

Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրված, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սիսակ Գաբրելյանը 2023 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 12 մլն դրամ արժողությամբ. այն 2022 թվականի արտադրության է, VOLKSWAGEN մակնիշի։

Մինչ այս Սիսակ Գաբրիելյանը 2021 թվականին ձեռք էր բերել 2018 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականի ընթացքում վաճառել է 8 մլն դրամով։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք՝ պատգամավորը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ ձեռք բերված 1987 թվականին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2021 թվականին Շիրակի մարզի Գյումրի համայնքում։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Գաբրիելյանի հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդը կազմել է 17 մլն 990 հազար դրամ, որին կից նշումների բաժնում պատգամավորը գրել է. «2018 թ. ձեռք եմ բերել կառուցապատողից բնակարան, այն դեռ պատրաստ չէ»։
ԱԺ պատգամավոր եւ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են գրեթե 1 մլն դրամով, իսկ կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։

Սիսակ Գաբրիելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 870 հազար դրամ, որից 4 մլն դրամը վարկ է «Հայէկոնոմբանկ»-ից, 8 միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 1 մլն 940 հազար դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդի մարման համար է՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։
Վաղեմի լրագրող Սիսակ Գաբրելյանն Ազգային ժողովից ստանում է 11 մլն 930 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, որը նախորդ տարվա համեմատ է աճել է 2 մլն 387 հազար դրամով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
18:00 Տապալված մրցույթներ և «էլիտար» ընթրիքներ. պետական գնումների համակարգի խորը ճգնաժամը