Ներքին 5 տարի առաջ - 11:26 04-05-2021

Գևորգ Պետրոսյանը վիճել է Սիսակ Գաբրիելյանի հետ

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում է իր հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգ։

Նախագծով պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկությունները հրապարակայնորեն հայտնելու դեպքում առաջարկվում է 700 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ նշելով, որ «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» հասկացությունն անորոշ է, այն կարող է ընդգրկել հարցերի լայն շրջանակ: Նույնը վերաբերում է նաև «ազգային անվտանգությանն առնչվող հարցեր» ձևակերպմանը: Անորոշ շրջանակ պարունակող հանցակազմ այլ երկրների օրենսդրություններում ևս սահմանված չէ:

Գևորգ Պետրոսյանը սկսեց տեղից վիճել Ս․ Գաբրիելյանի հետ, երբ վերջինս ասաց, որ նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացությունը է տվել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին