Oragir.News-ի տեղեկություններով` «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու` Արթուր Աստոյանը ազատ է արձակվել։
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է թեկնածուն հետևյալ գրառմամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես իմ համայնքում եմ՝ ազատության մեջ: Մեր գործն արդար է, մեր պայքարը՝ ազնիվ։ Վստա՛հ եղեք՝ ոչ ոք չի կարող խոչընդոտել մեզ մեր համայնքը շենացնելու ճանապարհին»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Արթիկում ձերբակալություններ են եղել։