Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից են․ Լիլիթ Գալստյան

Ներքին 3 տարի առաջ - 12:04 10-02-2022

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին լրագրողի կողմից հարց հնչեցվեց, թե արդյոք դատախազությունն ու իրավաբանական համակարգը ծառայո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին։ Վատնելով պետության ռեսուրսները՝ զբաղվո՞ւմ են քաղաքական ռեպրեսիաներով և նկարած գործերով։ Եվ արդյոք այս վատնումների հետքերով պատրաստվո՞ւմ են գնալ։

Լիլիթ Գալստյանը պատասխանեց․

«Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից են։ Նա պատգամավորին մեղադրում է, որ 10-ից ավել առաջարկություններ եմ ներկայացրել։ Ես ուղում եմ, ասել, որ այս խայտառակ օրենքը եկավ ԱԺ, և նրանք ուզում էին 24 ժամում սղացնել, և ես ու մեր մյուս ընդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը ընդիմացանք և պահանջեցինք, որպեսզի լսումներ լինեն։ Տասնյակ առաջարկություններ անելուց հետո մեզ ասեցին, որ վատնում ենք իրենց միջոցները։

Այս բռնաճնշումների, մարդկանց մոլորեցման, մեր հասարակությանը դեգրադացիայի տանելու ամբողջ պատասխանատուն ՔՊ-ն է և իրենց ձեռագիրը։ Մենք պետք է հետևողականորեն այս ինսիտուտներին իրենց լիազորությունները տանենք և ասենք, որ սա մեկ մարդու բռնատիրական մուրճի քարոզարշավ չէ։ Այդ նախնադարյան մուրճով սկսվեց քարոզարշավը և շարունակում է թևածել ողջ Հայաստանում՝ ջախջախելով ողջ պետական կառույցներ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ
18:54 ՀՅԴ-ն թիրախավորելու հրահանգը Փաշինյանը Էրդողանից ու Ալիևից է ստացել․ ինքն ով է, որ չենթարկվի․ Կյուրեղյան
17:04 8 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ դատարանը 3 ամսով կալանավորեց նրան
20:04 Ես կորցնում եմ աշխատանք, իսկ Դուք՝ արժանապատվություն. Խաչիկ Աբաջյանը՝ ԵՊՀ ռեկտորին