Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:20 27-03-2025

Էդ բոլոր արտահայտությունները վերադարձվում են Ձեզ ու Ձեր շեֆին․ Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին

Պարոն Սիմոնյան դուք կոռեկտության կոչ անելու ձեր լիմիդը սպառել եք, հատկապես ձեր ղեկավարի՝ երեկ այս ամբիոնից երկրի ղեկավարների հասցեին հնչեցված վիրավորական արտահայատությունները չսզպելու, չգնահատելու առումով: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա խորհուրդ տվեց Սիմոնյանին սկսել իրենցից, նոր անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորներին։

Ալեն Սիմոնյանը արագ արձգանքեց, որ ինքը երկրորդում է վարչապետի երեկ այստեղ հնչեցրած բոլոր արտահայատությունները։

«Դե ուրեմն այդ բոլոր արտահայատությունները վերադարձվում են ձեզ և ձեր շեֆին»,-ասաց Մինասյանը:

ԱԺ նախագահն էլ հակադարձեց. «Դրա պատասխանը տրվել է՝ կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում հանգիստ նստեք տեղներդ, բոլորդ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը