Ներքին 2 տարի առաջ - 14:30 15-01-2024

ՊԵԿ-ում նախատեսվում է ներդնել վարձատրության նոր համակարգ`հիմնված կատարողականի գնահատականի վրա

Պետական եկամուտների կոմիտեում նախատեսվում է ներդնել վարձատրության նոր համակարգ` հիմնված կատարողականի գնահատականի վրա։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այս նախագծով ներդնում ենք կատարողականի գնահատման ընթացակարգ Պետական եկամուտների կոմիտեում։ Գիտեք, որ անընդհատ քննարկվում է, թե ինչ սկզբունքով է պետական ոլորտում վարձատրությունը որոշվում, և մենք որոշել ենք գնալ առաջավոր և միջազգային փորձով, ինչը ենթադրում է կատարողականի գնահատական և դրա հիման վրա հարկային կամ մաքսային ծառայողի վարձատրության արդար համակարգ։

Նախագծի նպատակն է, որպեսզի պետական եկամուտների կոմիտեից մասնագետների արտահոսքը դադարեցվի․ շատ աշխատակիցներ մասնավոր ոլորտում շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի հնարավորություն են ստանում և, որքան էլ նվիրված լինեն հարկային կամ մաքսային ծառայությանը, ինչ-որ պահի այնքան է վարձատրությունների դիսբալանսը բարձր լինում, որ որոշում են կայացնում և տեղափոխվում մասնավոր ոլորտ, ինչը բացասական է ազդում թե՛ հարկային, թե՛ մաքսային վարչարարության վրա։ Եվ մենք մի քանի ճանապարհ ենք ունեցել՝ ուղղակի բարձրացնել աշխատավարձը կամ դնել կատարողականի գնահատման արդյունավետ համակարգ։ Որոշում ենք կայացրել երկրորդի օգտին, որովհետև դա արդար վարձատրության մեխանիզմ է»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը ներկայացրեց կատարողականի գնահատման արդյունավետ համակարգի վարձատրության մեխանիզմը։

«Մենք կատարողականի մի մասը գնահատում ենք, թե աշխատակիցը ինչ վերապատրաստում ու պատրաստում է անցել, և երկրորդ՝ գնահատում ենք կոնկրետ վարչարարության արդյունքը՝ կախված ՊԵԿ-ի առջև դրված նպատակներից»,- ասաց Բադասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը