Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 13:30 19-04-2024

Տելեգրամով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է․

«Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը
Թմրամիջոցների տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի շրջանառությունը Հայաստանում լայն տարածում է գտել 2018 թ ամռան վերջից, հիմնականում լայն տարածում է ստացել Մեթամֆետամին (կրիստալ) տեսակի թմրանյութերի տարածումը, դրան նպաստել է ՀՀ փաշինյանի կառավարության 707֊Ն որոշումը, ընդունված 28.06.2018թ։

Մասնավորապես, որոշման մեջ բարձրացվել է ապօրինի թմրամիջոցի շրջանառության այն շեմը` չափը(գրամը), որը ենթակա չէ նույնիսկ վարչական տույժի, հետևաբար արտոնյալ վիճակ է ապահովվել դրանց շրջանառությամբ զբաղվողների համար։

Ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք այս ամենը
Մասնավորապես պատմության մեջ հայտնի է «Ափիոնի» պատերազմ հավաքական անվանումը, երբ Անգլիան չկարողանալով իրեն ենթարկել Չինաստանին, 19֊րդ դարում, սկսեց չինական զորքի շրջանում տարածել ափիոն։

Մասնավորապես 2018թ Հայաստանի թուրքադրբեջանական օկուպացման պայմաններում, ինչպես վերը նշել էի, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների կազմակերպված և ապահով շրջանառության համար։

Նշված թմրամիջոցը շատ արագ առաջացնում է անպտղություն և հոգեկան խնդիրներ, և քանի որ շրջանառությունը կրում է բավականին կազմակերպված բնույթ այն առավել տարածվում է երիտասարդության շրջանում և հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ոչ մի դեպքում չի մտնում ԶՈՒ, և այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նշված թմրանյութը նաև առաջացնում է ագրեսիա, ինչը վտանգ է ներկայացնում մեր թշնամիների համար։

Իսկ վերջին տարիներին բանակում շատ են հայտնաբերվում «Մարիխունա» տեսակի թմրամիջոցները, սա բացատրվում է նրանով, որ Մարիխուաննան չի առաջացնում ագրեսիա, ընդհակառակը »։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար