Ներքին Միտք 45 րոպե առաջ - 09:54 01-11-2026

Ադրբեջանում ծրագրված իրականացնում են Հայաստանի՝ որպես պետության չեզոքացումը, աստիճանաբար վերացումը

Հայաստանի բնակչությանը բացարձակ մեծամասնությունը տեղյակ չէ ,թե Ադրբեջանում ինչ տրամադրություններ են, Հայաստանի հետ հարաբերությունների մասին ինչ են մտածում։

Նրանք ադրբեջանական մամուլ չեն կարդում, ադրբեջանական հեռուստաալիքներ չեն նայում, որ իմանան։ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը մեծ թափով իրականացվում է , Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները ներկայացվում են որպես պատմական ադրբեջանական հողեր։

Մինչ իշխանությունը, իշխանական քարոզչությունը, զանազան «փորձագետներ», «վերլուծաբաններ» կեղծ, չեղած խաղաղությունը ներկայացնում են որպես կայացած փաստ, իրողություն, Ադրբեջանում ծրագրված իրականացնում են Հայաստանի՝ որպես պետության չեզոքացումը, աստիճանաբար վերացումը։

Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետը կես տարով կրճատելը, բանակի թվաքանակի նվազումը, պետբյուջեից պաշտպանական ծախսերը նվազեցնելը, ազգային հերոսների ու ազգային գաղափարների դեմ պայքարը հեշտացնում են Ադրբեջանի գործը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի