Մամուլ 2 տարի առաջ - 07:52 09-04-2024

Ովքե՞ր կլինեն ՄԻԵԴ-ի 3 լավագույն թեկնածու դատավորները. ընտրելու ժամանակ է տրված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը ժամանակ է տրվել հանձնաժողովի անդամներին՝ ամփոփեն իրենց մեջ մրցույթը, գնահատեն մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ:

Տեղեկացանք, որ հանձնաժողովի որոշ անդամներ դրական են արտահայտվել իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի մասին, ասել է թե՝ նա արդեն հանձնաժողովի դրական գնահատականը ունի, իսկ թե ինչ կլինի վերջնարդյունքում, կիմանանք ապրիլի 16-ին: Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին:

Հիշեցնենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են՝
1. Հայկ Ալումյան
2. Լիզա Գրիգորյան
3. Վահե Գրիգորյան
4. Նորա Կարապետյան
5. Արմեն Մազմանյան
6. Աննա Մարգարյան
7. Վիգեն Քոչարյան
Եվ ահա, թեկնածուները սպասում են արդյունքների»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն