Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:18 14-06-2023

Լիազորությունները դադարեցված բոլոր դատավորները դիմել են ՄԻԵԴ․ Եվրադատարանում 10 դիմում կա

Oragir.News-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի կողմից լիազորությունները դադարեցված բոլոր դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդյունքում այսօր Եվրադատարանում դատավորների կողմից ներկայացված 10 դիմում կա, ընդ որում՝ կան դեպքեր, երբ դատավորները կրկնակի հայցով են դիմել։

Մասնավորապես, ՄԻԵԴ են դիմել նախկին դատավորներ Սիմա Իսկանդարյանը, Նաիրա Մխիթարյանը, Ալեքսանդր Սուքոյանը, Ռաֆիկ Մելքոնյանը, Ռաֆիկ Խանդանյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը, Զարուհի Նախշքարյանը։

Վերջինս արդեն 2-րդ բողոքն է ուղարկում ՄԻԵԴ։ Առաջին դիմումը դատավորը ներկայացրել է դատարանին այն բանից հետո, երբ 2021 թ-ի նոյեմբերին ԲԴԽ-ն իր նկատմամբ խիստ նկատողություն հայտարարեց։ Վերջին դիմումը ՄԻԵԴ է գնացել է նախորդ շաբաթ։

Oragir.News-ի աղբյուրը հայտնեց, որ այդ դիմումները, ինչպես նաև Դատավորների եվրոպական միության վերջին հայտարարությունը խուճապ են առաջացրել ԲԴԽ-ում։ «ԲԴԽ-ում «կիլդիմ» է, ցայտնոտի մեջ են, բոլորը միմյանց են մեղադրում, թե ինչպես է ստացվել, որ Դատավորների միության նախագահին՝ Ալեքսանդր Ազարյանին, հաջողվել է հարցն անցկացնել Դատավորների Եվրոպական միությունում։

Բանն այն է, որ հայտարարությունը իրականում կարող է ազդել, Եվրոպական դատարան ուղարկված բոլոր բողոքների վրա»։

Նշենք, որ սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ 15 տարվա ընթացքում միայն 3 դատավոր է Եվրադատարան դիմում ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ վերջին 1,5-2 տարվա ընթացքում արդեն 10 բողոք կա։ Իրավիճակն աննախադեպ է, ոչ միայն Հայաստանի, այլև հենց Եվրադատարանի համար։

Նման հաճախականության բողոքների հոսք երբեք որևէ երկրից չի եղել։ Միակ դեպքը, երբ դատավորները միմյանց հերթ չտալով դիմում էին դատարան՝ ակնկալելով արձանագրել իրենց խախտված իրավունքները, Լեհաստանի դեպքն է։ Եվրադատարանն այն ժամանակ չափազանց կոշտ վճիռներ էր կայացրել և ստիպել օրենսդրական փոփոխություններ կատարել։

Հիմա շատերն են հիշում, թե Լեհաստանում ինչպես էին դատավորները պատմուճաններով բողոքի ակցիաներ անում, փողոցներ փակում։ ԲԴԽ-ում անհանգստացած են, որ Լեհաստանում տեղի ունեցած այդ դեպքերը կարող են կրկնվել մեր երկրում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան