Ներքին 1 տարի առաջ - 22:17 07-06-2025

Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան

Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա, Աբովյան, Տերյան, Թումանյան փողոցների հատվածում, արդեն մեկ տարուց ավելին, մի տղամարդ անընդհատ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների, ձեռքով հպվում է նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցնում է հայհոյանքներ, անում է անպարկեշտ առաջարկներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Ինքս անցնելիս երկու անգամ միջամտել եմ, երբ ահաբեկված ինձ են դիմել տուժողները, վերջին անգամ նրանց թվում նաև երկու անչափահաս աղջիկներ էին: Երկու դեպքում էլ այդ տղամարդը փախուստի դիմեց։ Ահազանգել եմ ոստիկանություն, տևական ժամանակ որևէ մեկը չի մոտեցել, ապա հեռախոսազանգով պնդել են, որ իբրև թե ժամանել են նշված վայր, սակայն հնարավոր չի եղել հայտնաբերել հանցագործին՝ այդքան տեսախցիկների առկայության պայմաններում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ինքս ներկայացել եմ, ցուցմունք տվել, նկարագրել տեսածս, բացատրել եմ, որ նմաններին պետք է բացահայտել, մեկուսացնել, քրեական պատասխանատվության ենթարկել։ Վարույթն իրականացնող մարմնում տեղեկացա, որ այլ ահազանգեր ևս կան, բայց կարծես ոչինչ չի փոխվել, քանի որ նույն տղամարդուն օրեր առաջ ավտոմեքենայի պատուհանից դարձյալ տեսա Մանթաշյան փողոցում՝ կանանց հետևից վազելիս։

Հ.Գ. Հանցավորության դեմ պայքարը վաղուց ձախողած ՀՀ ոստիկանությունից որևէ ակնկալիք իհարկե չկա, բայց քաղաքացիները նման դեպքերում իրենց վարքագծով պետք է ակտիվ լինեն»,– գրել է Ասլանյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»