Ներքին 2 տարի առաջ - 14:07 12-03-2024

Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել

Թուրքիայում ավարտին է հասել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների դեմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար բացված դատական գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է Mezopotamya գործակալությունը, դատարանը որոշել է, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին անդամների կողմից ապրիլի 24–ին 1915–ի հետ կապված հիշատակի միջոցառման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղավորվում է խոսքի ազատության մեջ։

Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը ժամանակ մի քանի անգամ օգտագործել են Հայոց ցեղասպանություն արտահայտությունը եւ հորդորել թուրքական իշխանություններին ճանաչել այն։

Այս միջոցառումից հետո հիշատակի միջոցառման կազմակերպիչների եւ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն արած փաստաբանների դեմ դատական գործընթաց էր սկսվել «թյուրք ազգը, երկիրն ու պետական օրգանները նվաստացնելու» մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն