Երևան +24°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:31 10-06-2022

Բագրատ Եսայանի ձերբակալությունն ուղղված է ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ․ հայտարարություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի ձերբակալության առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։

Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։

Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը, չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։

Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ»։
adv_banner

Ամենից շատ դիտված

16:21 Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասին
12:40 5 տարի առաջ փախած էշը հայտնաբերվել է ազնվական եղնիկների խմբում՝ որպես առաջնորդ
09:00 Ո՞վ կկրակի առաջինը տարեվերջին կանխատեսվող պատերազմի ժամանակ
22:11 Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
18:05 Oragir.News-ի հրապարակումից հետո Թատերականում դրել են Լալա Մնացականյանի նկարը․ լրացված
15:00 Փաշինյանի հետևից. Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ
20:07 Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի
13:49 Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է հանկարծամահ եղել
18:00 Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ալիևին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ հարկավոր չէ
11:01 Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է էսօրվա իշխանության սրտի օլիգարխը