Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:24 05-02-2024

Բացառիկ կադրեր Վրաստանի տարածքով ՌԴ տեղափոխվող պայթուցիկների հայտնաբերումից

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վրաստանում կալանել են պայթուցիկ նյութերով բեռ, որն ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ տարվում էր Օդեսայից Վորոնեժ՝ ահաբեկչությունների իրականացման համար։ Կալանված պայթուցիկները պարունակում են մեկ պայթուցիչ և վեց հատուկ բանալի, նյութի ընդհանուր քաշը կազմում է 14 կգ

Հատուկ ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի տարածքով Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում ներգրավված են եղել Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացիներ: Հետախուզական ծառայությունը պարզաբանել է, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման հետևում կանգնած է «Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն», որը 2020 թ․ «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես Օդեսայի շրջանի Ռադայի պատգամավորի թեկնածու։

Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք