Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 23:44 13-12-2023

Բացառիկ կադրեր՝ գերությունից վերադարձած զինծառայողների և հարազատների հանդիպումից

Շուրջ երեք տարվա գերությունից հետո վերջապես հայրենիք վերադարձած զինծառայողները հանդիպեցին իրենց հարազատներին։ Մուրացան հոսպիտալի մոտ հավաքված բազմությունը մեծաթիվ էր, այնտեղ էին ոչ միայն գերություից վերջապես ազատվածների հարազատները, այլ նաև սովորական քաղաքացիներ, որոնք շտապել էին՝ հարազատների հետ կիսելու այս երջանիկ պահը։ Հավաքվածներն ազատություն էին տվել իրենց շիկացած հույզերին։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանին են վերադարձվել 32 գերիներ, որոնցից 31-ը գերեվարվել էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, իսկ մեկը՝ արցախյան վերջին դեպքերի ժամանակ։ Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է վերադարձել 2 գերիների։

Նրանց առողջական վիճակն ստուգելու համար տեղափոխել էին Մուրացան հոսպիտալ, որտեղ էլ անհրաժեշտ բժշկական ստուգումներն անցնելուց հետո զինծառայողները կարող են վերադառնալ իրենց տները։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան