Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:19 07-10-2022

Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողները պատմել են խոշտանգումների մասին. Քրիստինե Գրիգորյան

Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 16 զինծառայողների հետ առանձին հանդիպումներ ենք անցկացրել։ Հոսպիտալում գտնվող մի զինծառայողի հետ հանդիպումը կկայանա այսօր։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մենք զեկույց կնախապատրաստենք, որպեսզի արձանագրենք եզրակացությունները, փաստացի տվյալները, որոնք տղաները մեզ հայտնել են։ Մենք խոշտանգումների, դաժան վերաբերմունքի եւ նվաստացման փաստեր ենք պարզել։ Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին։ Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմիններում, եւ նույնիսկ հոսպիտալում բուժանձնակազմի կողմից։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- հավելեց նա։

Նա նկատեց, որ Ադրբեջանի ձեռագիրը բացարձակապես չի փոխվել:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, Գրիգորյանը նշեց.
«Չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք պատերազմի մասին եւ չասենք, որ չենք ուզում ջանքեր գործադրել խաղաղության համար»։

Նա վստահեցրեց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ առաջին հերթին նշում են, որ խաղաղություն են ուզում, որը կերաշխավորի իրենց անվտանգությունը։

«Չպետք է ընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ ասելով, թե եթե նման վիճակ ունենք, ապա պետք է զինվենք եւ հարձակվենք։ Սա ամենակործանարար միտքն է։ Մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղության հասնելու համար։ Պետք է անընդհատ աշխատել այս ուղղությամբ»,- նշեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան