Արտաքին 2 տարի առաջ - 08:56 05-02-2024

Սալիվանը հրաժարվել է պատասխանել Իրանին հարվածելու հնարավորության մասին հարցին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հրաժարվել է պատասխանել Իրանի տարածքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին հարցին։

Հարցազրույցի ընթացքում զրուցավար Քրիստեն Ուելքերը Սալիվանին հարցրել է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը բացառում է Իրանի ներսում հարվածներ հասցնելու հնարավորությունը:

«Դե, այսօր այստեղ նստած ազգային լրատվական ծրագրի ժամանակ ես չեմ պատրաստվում մանրամասնել, թե ռազմական գործողությունների առումով ինչ ենք մենք ընդունել և ինչ ենք բացառել», - ասել է նա:- «Այն, ինչ ես կասեմ, այն է, որ նախագահը վճռական է վճռականորեն պատասխանել մեր ժողովրդի վրա հարձակումներին: Նախագահը նաև չի ձգտում ավելի լայն պատերազմի Մերձավոր Արևելքում»:

«Բայց սա չի՞ քննարկվում: Արդյո՞ք Իրանի ներսում հարվածները քննարկվում են», - փորձել է ճշտել Ուելքերը։

«Կրկին, Քրիստեն, այստեղ նստած հեռուստատեսությունումբ, անխոհեմ կլիներ խոսել այն մասին, թե ինչն ենք մենք հաշվի առնում կամ բացառում», - պատասխանել է Սալիվանը:

Երբ Ուելքերը կրկին հարցրել է. «Ուրեմն դուք դա չէիք բացառի», Սալիվանը պատասխանել է. «Ես պարզապես նույնը նորից կասեմ»:

«Ես չեմ պատրաստվում մանրամասնել այն մասին, թե ինչ է քննարկվում և ինչ չի քննարկվում, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան պատասխանին», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք